Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

“Идет охота на волков”

“Идет охота на волков”
17.02.2012 | 00:00

Կառավարության երեկվա նիստում գայլերի խնդիրը լրջորեն դրվեց։ Բնապահպանության նախարարը, շեշտելով ձնառատ փետրվարի պատճառով անտառներից գայլերի գյուղեր իջնելու հանգամանքը, անհրաժեշտ համարեց գայլերի ոչնչացումը և խոստացավ, որ յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց պետությունը կփոխհատուցի։ Գործադիրն այս որոշումը հաստատեց այն բանից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ճշտեց, որ խոսքը 200 գայլերի մասին է, և որ այդ մոտեցումը չի խախտի գայլերի ինքնավերարտադրության բալանսը։ Հիշեցնենք, որ սպանված մեկ գայլի դիմաց 100 հազար դրամ փոխհատուցում է սահմանվել։ Ինչ խոսք, փոխհատուցումը լավ բան է, սակայն ո՞րն է երաշխիքը, որ գայլի դեմ դուրս եկողը ձեռնունայն չի մնա։ Վերջերս լրատվամիջոցներում նման մի դեպք նշվեց, երբ անասնապահը ոչնչացրել է 3-4 գայլ, սակայն փոխհատուցում չի ստացել։ «Ճիշտ է բողոքել մարդը, որովհետև կառավարության որոշումը փոխհատուցման մասին նոր ենք ընդունում»,- նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
-Բայց չէ՞ որ այս վերջին որոշումից առաջ կառավարությունն անցած տարի էլ հայտարարել էր փոխհատուցման մասին։
-Նախորդ տարի մենք իրականացրել ենք և...
-Բողոքողը հենց անցած տարի էր մի քանի գայլ սպանել և փոխհատուցում այդպես էլ չէր ստացել։
-Հայտարարում եմ` բացառված է, որ որևիցե մեկը սպանված գայլ ներկայացնի մեր հանձնաժողովին, մենք այն փաստաթղթերով ընդունենք և փոխհատուցում չտանք։ Նման երևույթ չի նկատվել։
Թեև նախարարը բացառում է նման երևույթը, սակայն հեռուստատեսությամբ անասնապահը ոչ միայն բողոքում էր, այլև ցուցադրեց սպանված գայլերին։
-Քանի՞ մարդ է անցած տարի փոխհատուցում ստացել,- հարցրինք։
-100 մարդ,- վստահեցրեց գործադիրի ներկայացուցիչը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4374

Մեկնաբանություններ